Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները բարիկադներ են կառուցում

Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները բարիկադներ են կառուցում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները բարիկադներ են կառուցում Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի դիմաց: Նրանք բարիկադները կառուցում են փողոցում տեղադրված աղբարկղերի միջոցով: Այս տեսարանը Էլեկտրիկ Երևանի օրերն է հիշեցնում, երբ նույն աղբարկղերով բարիկադներ էին կառուցել ու պահանջում էին չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Եվ հասան իրենց նպատակին` որոշումը չեղարկվեց: