Ռոնալդուն հնարավոր է հունիսին լքի «Յուվենտուսը»

Ռոնալդուն հնարավոր է հունիսին լքի «Յուվենտուսը»

Ինչպես գրում են իտալական մարզական հեղինակավոր պարբերականները, Կրիշտիանու Ռոնալդուն հունիսին լքելու է Թուրինի «Յուվենտուսը»։

Ըստ տարբեր հրապարակումնեի՝ թեպետ թուրինյան ակումբի ղեկավարությունը գոհ է պորտուգալացու ցուցարդած խաղից, սակայն խնդիրը ֆինանսական է, կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով, ասում են, իտալական ակումբի ներկայացուցիչները շուտով չեն կարողանալու վճարել Ռոնալդուի աշխատավարձը։

Պորտուգալացի աստղը, հիշեցնենք, Իտալիայում տարեկան 60 մլն եվրո է վաստակում։ Իտալիայում կարծում են, որ Ռոնալդուն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի ՄԼՍ-ում։ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր  Դևիդ Բեքհեմը, հիշեցնենք, օրերս էր հայտարարել, որ ամեն ինչ անելու են Ռոնալդուին իրենց մոտ հրավիրելու համար։