Կորոնավիրուսից բուժվելուց հետո Բայդենը վերադառնում է Սպիտակ տուն

Կորոնավիրուսից բուժվելուց հետո Բայդենը վերադառնում է Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 23-ին կվերադառնա Սպիտակ տան իր աշխատավայր՝ Covid-ի դեմ բուժումից հետո։
Այս մասին նշված է ԱՄՆ նախագահի հրապարակված ժամանակացույցում։

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ նախագահ Բայդենի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այդ կապակցությամբ նա չեղարկել է իր մասնակցությունը Լաս Վեգասում անցկացվող UnidosUS ամենամյա համաժողովին և անցել ինքնամեկուսացման։

Դրանից հետո նա հայտարարեց նախագահական մրցավազքը լքելու մասին: