Դոլարի համար հաջորդ տարում լուրջ գնանկում է կանխատեսվել

Դոլարի համար հաջորդ տարում լուրջ գնանկում է կանխատեսվել

Հասունացել են այնպիսի պայմաններ, որոնց ազդեցությամբ հաջորդ տարի դոլարը կարող է լուրջ գնանկում արձանագրել։ Այս մասին, ըստ RealTribune-ի, հայտարարել է Յելի համալսարանի ավագ գիտաշխատող Սթիվեն Ռոուչը։ Ըստ նրա կանխատեսման, ԱՄՆ առեւտրային պակասորդը շեշտակի վատթարանում է այն դեպքում, երբ ներքին խնայողությունները շարունակում են նվազել։ Ռոուչը կարծում է, որ Միացյալ Նահանգներն այս իրավիճակում հարկադրված կլինի ավելի շատ գումար ծախսել խթանիչ գործողությունների համար, որպեսզի աջակցի իր տնտեսությանը, որը տուժել է կորոնավիրուսային համավարակից էական կերպով։ «Անվճար ճաշ չի լինելու։

Մենք ստիպված ենք լինելու տրամադրել մեր օտարերկրյա ներդրողներին, որոնք մեր տնտեսության մեջ գումարներ կներարկեն, որոշ խթանող էլեմենտներ տրամադրել»,- ասել է Ռոուչը։ Ի դեպ, վերջինս նախկինում ղեկավարել է Morgan Stanley Asia-ն։ Նա նկատում է, որ եթե ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթեն դեմոկրատները, ապա դա կարող է հավելյալ դրական խթան հանդիսանալ ամերիկյան տնտեսության համար։ Ավելին, Դաշնային պահուստային համակարգը կարող է սպասվածից ավելի շուտ բարձրացնել մեկնարկային տոկոսադրույքները՝ 2024-25-ի փոխարեն՝ 2023-24-ին, եթե իհարկե քաղաքական մյուս բաղադրիչները թույլ տան։