Գիտնականները հայտնաբերել են կենդանիների հնագույն քանդակներ

Գիտնականները հայտնաբերել են կենդանիների հնագույն քանդակներ

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականները հայտնաբերել են կենդանի պատկերող հնագույն քանդակներ, որոնք ստեղծված են մարդու կողմից։ Վերջինս քարացած ավազից պատրաստված Dasyatis chrysonata տեսակի կապույտ նժույգի քանդակն է։ Այն հայտնաբերվել է  ՀԱՀ տարածքում, Քեյփթաունից 330 կմ հեռավորության վրա։  Արտեֆակտը գտնվու է Բլոմբոս քարանձավից 30 կմ հեռավորության վրա։ Այս քարանձավն հայտնի է իր նախապատմական ժամանակների արվեստի գործերով։

Ավելի վաղ, այնտեղ հայտնաբերվել էին պատկերներ, որոնք նկարվել էին 77 եւ 74 հազար տարի առաջ։ Քանդակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք ստեղծվել են միջին պալեոլիթում՝ մոտ 130 հազար տարի առաջ։ Գիտնականները հաստատել են, որ դրանք մարդու ձեռքի աշխատանք հանդիսացող առարկաներ են, քանի որ ունեն համարյա իդեալական սիմետրիա, ինչը բնորոշ չէ բնական կազմավորումների համար։ Նաեւ՝ անհայտ հեղինակը իր ստեղծագործության վրա բնորոշ նախշեր է փորագրել։

Հայտնաբերվեծ արտեֆակտները թույլ են տալիս, ըստ գիտնականների, հասկանալ, թե ինչ ընթացքով է զարգացել հնագույն նախապատմական արվեստը, երբ մարդու հնագույն նախնիները վերացական պատկերներ պատկերելուց անցում են կատարել էակների պատկերման։ Սկզբում նրանք ինքնարտահայտման համար ավազն են օգտագործել, հետո արդեն անցել ժայռապատկերներին։