Անհամեստ կհնչի, բայց քաղաքապետարանի ստեղծած տնկարանից ՀՀ-ում գոյություն չունի

Անհամեստ կհնչի, բայց քաղաքապետարանի ստեղծած տնկարանից ՀՀ-ում գոյություն չունի

Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված տնկարանը, հատկապես դեկորատիվ ծառատեսակների առումով, եզակի է Հայաստանի տարածքում։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ նշելով, որ նման որակի տնկարան այս պահին չկա ողջ հանրապետությունում։

«Անհամեստ կհնչի, բայց հատկապես դեկորատիվ ծառատեսակների մասով քաղաքապետարանի ստեղծած տնկարանից ՀՀ-ում գոյություն չունի», – ասաց Բեգոյանը՝ ընդգծելով կառույցի բացառիկությունը։

Նրա այս միտքն արժանացավ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հումորային արձագանքին․ «Անհամեստ հնչեց, պարոն Բեգոյան»։