Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂՀ-ում կայացած ընտրությունների առնչությամբ՝ հանդես է եկել հայտարարությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂՀ-ում կայացած ընտրությունների առնչությամբ՝ հանդես է եկել հայտարարությամբ

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ԼՂՀ-ում մարտի 31-ին կայացած նախագահական եւ պառլամենտական ընտրությունների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ , որում հայտարարել է, որ մի շարք միջազգային կառույցներ, ինչպիսիք են օրինակ ԳՈՒԱՄ-ը ՆԱՏՕ-ն, Եվրախորհրդարանը, Թյուրքական խորհուրդը, ԵՄ-ն, ԵԱՀԿ ՄԽ-ն եւ Չմիացածների շարժումը չեն ընդունել այդ ընտրությունները կամ դատապարտել են դրանք։ Հայտարարության մեջ հատուկ շեշտված է Չմիավորվածների շարժման մասին, որը ՄԱԿ-ից հետո երկրորդ խոշոր կառույցն է եւ միավորում է 120 պետություն, որը նույնպես չի ընդունել ԼՂՀ նախագահական եւ պառլամենտական ընտրությունները։ Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ «այսպես կոչված ընտրությունները Ադրբեջանի ԼՂ ռեգիոնում, կարող են տեղի ունենալ միայն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, ռեգիոնի ողջ բնակչության մասնակցությամբ։ Այդ ընտրությունները հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, երբ հայկական կողմը դուրս բերի զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից եւ այդտեղի ադրբեջանցի բնակչությունը վերադառնա եւ վերականգնվի երկխոսությունը ռեգիոնի հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ»։