ԼՂ-ից տեղահանվածներին օգնելու համար Էստոնիան գրասենյակ է բացել Երևանում

ԼՂ-ից տեղահանվածներին օգնելու համար Էստոնիան գրասենյակ է բացել Երևանում

Էստոնիայի փախստականների օգնության խորհուրդը Երևանում ներկայացուցչություն է բացել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար: 

Այս մասին տեղեկությունը հայտնում է Էստոնիայի պետական հեռուստառադիոընկերության կայքը։

«Պաշտոնական ներկայացուցչությունը հաջողությամբ գրանցվել է, մենք կարող ենք սկսել մարդասիրական օգնության տրամադրումը», - ասել է խորհրդի ղեկավար Էերո Յանսոնը:
Նախատեսվում է բազմաթիրախային դրամական օգնություն ցուցաբերել առավել խոցելի վիճակում գտնվող տեղահանվածներին, ինչպես նաև դրամական սուբսիդիաներ հատկացնել գյուղատնտեսական ոլորտի նախաձեռնությունների և փոքր բիզնեսի զարգացման համար։