Դատավորը՝ Ծառուկյանի գործը հետ ուղարկելու մասին

Դատավորը՝ Ծառուկյանի գործը հետ ուղարկելու մասին

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշել էր հետ ուղարկել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը նույն դատարան՝ նոր քննության։

Այսօր լրագրողները Պապոյանից հետաքրքվեցին՝ ինչո՞ւ է նման որոշում կայացրել, նա,ըստ էության, չպատասխանեց հարցին։

«Դռնփակ դատական նիստի հետ կապված ինձ հարցեր եք ուղղում, որի իրավունքը ես չունեմ»,- պատասխանեց դատավորը։ 

Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։ Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում էր հիմնավոր կասկածին։ 

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում, համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։ 

Մանրամասները՝ տեսանյութում