ՌԴ դեսպանը՝ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակումների մասին

ՌԴ դեսպանը՝ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակումների մասին

Երևանում հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի 7-րդ գործարար-համաժողովը: Այսօր մեկնարկել է միջոցառումը։ Մասնակցում են 30-ից ավելի ընկերություններ ամենատարբեր ոլորտներից: 

«Մենք աջակցում ենք բոլոր այն պրոցեսներին, որոնք կարող են ապահովել  խաղաղություն ասվածը։ Աջակցում ենք բոլոր այն պրոցեսներին, որոնք կկանխեն բռնության դրսեւորումը, ուժի կիրառումը, էսկալացիան։ Պետք է  հիմք դրվի տարածաշրջանի անվտանգ խաղաղ զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակմանը Պեսկովն արդեն անդրադարձել է, ես ի՞նչ կարող եմ ավելացնել»,- ասաց նա։

«Հայտարարությունները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ են, քան շահարկումներ։ Սա ես պաշտոնապես եմ հայտարարում»,- հավելեց նա։