Հզոր պայթյուն՝ Բեյրութի նավահանգստում

Հզոր պայթյուն՝  Բեյրութի նավահանգստում

Քիչ առաջ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։

Նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ եւս մեծ ավերածություններ են եղել։ Անջատվել է էլեկտրականությունը։ Վնասվել են նաեւ հայկական հաստատությունները։

Կան տեղեկություններ, որ պայթյունը որոտացել է պայթուցիկների պահեստում։

Նախնական տեղեկույթուններով կան հարյուրավոր վիրավորներ։ Զոհերի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվում։ Մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում տեղակայված ՀՅ Դաշնակցության Շաղզոյան կենտրոնը, որտեղ տեղակայված են կուսակցական գրասենյակները, Ազդակ օրաթերթը, Վանա ձայն ռադիոկայանը: