Կարանտինը խախտելու համար անձը կարող է բանտարկվել․ Պուտինը ստորագրել է օրենք այդ մասին

Կարանտինը խախտելու համար անձը կարող է բանտարկվել․ Պուտինը ստորագրել է օրենք այդ մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է բանտարկություն կարանտինի ռեժիմի եւ սանիտարա-համաճարակաբանական կանոնների խախտման համար։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ այդմ, եթե խախտումը կատարում է վարակակիրը, ինչի հետեւանքով, անգուշությամբ զանգվածային հիվանդացության դեպքեր են գրանցվում, ապա պատիժ է սահմանվում տուգանք մինչեւ 1 միլիոն ռուբլի կամ մինչեւ երեք տարվա ազատազրկում։ Եթե նման իրավախախտումը հանգեցրել է մարդու մահվան, ապա տուգանքը կազմում է երկու միլիոն ռուբլի, իսկ բանտարկության ժամկետը՝ մինչեւ հինգ տարի է։ Եթե նման արարքը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան, ապա բանտարկության ժամկետը դառնում է յոթ տարի։