«Հաղթանակ» զբոսայգում ծառ են կտրում` չունենալով ոչ մի փաստաթուղթ

«Հաղթանակ» զբոսայգում ծառ են կտրում` չունենալով ոչ մի փաստաթուղթ

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն ահազանգում է.

«Հաղթանակ զբոսայգում մի խումբ երիտասարդներ ծառ են կտրում` չունենալով ոչ մի փաստաթուղթ։ Պարզ չէ` ովքեր են, ինչ իրավունքով են աշխատում ծառերի և առհասարակ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքում։ Տեսանյութը` ստորև։ Տեղյակ եմ պահել Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ՝ Ս. Հայկազյանին»: