Դրամահավաք, ապա՝ ասուլիս

Դրամահավաք, ապա՝ ասուլիս

Վաղը՝ փետրվարի 25-ին, Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբը կազմակերպել է դրամահավաք, որի հավաքված հասույթը կօգտագործվի քարոզչական ծախսերի վրա: Մեր տեղեկություններով՝ հրահանգվել է մասնակիցներին իրենց հետ էլ մի քանի հոգու տանել, որոնք դրամական օգնություն կցուցաբերեն:

Հաջորդ օրը՝ ետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, «Այո» նախընտրական շտաբի կենտրոնական գրասենյակում՝ Սայաթ-Նովա 40, տեղի կունենա շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը։ Կներկայացվեն նախընտրական շտաբի աշխատանքների կազմակերպման հետ կապված մանրամասներ։