Եվրախորհրդարանը կարող է Թուրքիայի դեմ սանկցիաներ սահմանելու մասին կոչ-բանաձեւ ընդունել

Եվրախորհրդարանը կարող է Թուրքիայի դեմ սանկցիաներ սահմանելու մասին կոչ-բանաձեւ ընդունել

Եվրախորհրդարանը նոյեմբերի 26-ին կարող է ընդունել կոչ-բանաձեւ՝ Թուրքիայի դեմ սանկցիաներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԵՄ խորհրդարանականների եւ դիվանագետների փոխանցած տեղեկությունները։ Թուրքիայի դեմ սանկցիաներին կողմ են արտահայտվում Հունաստանը, Ֆրանսիան եւ Կիպրոսը, նրանց հնարավոր է միանա նաեւ Գերմանիան, վերջին միջադեպի պատճառով։ Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման հարցը կարող է քննարկվել դեկտեմբերի 11-12-ին տեղի ունենալիք գագաթնաժողովի ժամանակ։ Այդ ժամանակ էլ հնարավոր է ընդունվի որոշում Անկարայի դեմ սանկցիաներ սահմանելու մասին։ ԵՄ-ում, ըստ լրատվամիջոցի փոխանցման, կա ընդհանուր փոխհասկացողություն, որ սանկցիաներ լինելու են, սակայն Թուրքիան մի շարք ոլորտներում առանցքային գործընկեր է եւ Խորհրդում դեռ կոնսենսուս չկա եւ կոնկրետ սանկցիաների մասին դեռ վաղ է խոսել։