Հատուկ որեւէ բան չեմ արել, որ Փաշինյանին չհանդիպեմ․ Մասիսի քաղաքապետ
Երեկ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ էր մեկնել՝ նախատեսված կանգառներից մեկը Մասիս քաղաքն էր, որի քաղաքապետը ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն է։ Կադրերում նկատեցինք, որ վարչապետին ուղեկցում է ոչ թե քաղաքապետը, այլ նրա տեղակալը՝ Նորայր Հակոբյանը։ «Հրապարակ»-ին ասացին, որ Համբարձումյանը գտնվել է արձակուրդում, վերադարձել է երեկ երեկոյան՝ Փաշինյանի այցից հետո։ Չար լեզուներն ասում են, որ արձակուրդ մեկնելը պատահական չի եղել՝ այնպես է ձեւակերպել արձակուրդը, որ այցի պահին քաղաքում չլինի՝ նախապես իմանալով նրա այցի օրերը։ Ի դեպ, այս մոտեցումը Մասիսի քաղաքապետը որդեգրել է 2021թ․-ից սկսած։
Համբարձումյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ ինքը արձակուրդում է եղել, Հայաստանից դուրս էր գնացել։ «Մինչեւ իր գալն եմ արձակուրդ ձեւակերպել, Հայաստանից դուրս եմ եկել։ Արձակուրդում եմ օգոստոսի 13-ից։ Հատուկ որեւէ բան չեմ արել, որ Փաշինյանին չհանդիպեմ։ Ես իրենց բոլորի հետ ունեմ նորմալ, աշխատանքային հարաբերություններ»,-ասաց Համբարձումյանը։
Մասիսի քաղաքապետարանի էջում Համբարձումյանի արձակուրդ մեկնելու որոշումը չգտանք։
Կարծիքներ