Եվրաստիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է ԵԱՏՄ սահմաններին առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ

Եվրաստիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է ԵԱՏՄ սահմաններին առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ

Եվրասիական Տնտեսական միության սահմաններով ապրանքների տեղաշարժի հետ կապված վիճելի հարցերի վերացման ճանապարհային քարտեզը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի կողմից եւ լրազոր ներկայացուցիչները անդամ պետությունների վիճելի հարցերի կարգավորման ուղղությամբ աշխատող կոմիտեի անդամները՝ երկրորդ նիստում։ Անդամ պետությունները ներկայացրել են իրենց առաջարկները Եվրասիական Տնտեսական հանձնաժողովին։ Ներկայումս կողմերը քննարկում են գործողությունների եւ միջոցառումների ընդհանուր պլանի ձեւավորման առանձին հանգրվանների հետ կապված հարցերը։ Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել դետալայնացնել ճանապարհային քարտեզը եւ առաջարկները դասակարգել ըստ Հանձնաժողովի Կոլեգիայի բլոկների, որտեղ հետագայում ԵՏՀ ներկայացուցիչները կմ՛ակեն առասջարկությունները փորձագետների հետ։ Առաջարկները կընդհանրացնի տեխնիկական բյուրոն։ Մ՛ակված առաջարկները կամ նախաձեռնությունները կուղարկվեն կողմերին քննության առնելու համար։ Միաժամանակ առաջարկվել է միջոցառումները եւ գործողությունները փուլայնացնել՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ժամկետայնության։ Հատկապես հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազատ եւ անարգել ապրանքաշրջանառության գործող կարգը, քանի որ այն փաստորեն նույն միության երկու անդամների միջեւ ապրանքաշրջանառություն է, երբ միության մեկ անդամը չունի ընդհանուր սահման միության մյուս անդամների հետ։