Բրազիլիայում հայտնաբերվել է խորհրդային նավաստիների ուղերձը

Բրազիլիայում հայտնաբերվել է խորհրդային նավաստիների ուղերձը

Բրազիլիայում ուսանողները Ռիու Գրանդե դու Սուլի ատլանտյան ափին հայտնաբերել են մի շիշ, որի մեջ եղել է նամակ՝ ռուսերենով։Այս մասին հայտնում է Globo-ն։ «Հասցեագրված է նրանց, ովքեր չեն ալարել ու այս շիշը հանել են ջրից։ Այս շիշի պարունակությունը խմվել է ի հեճուկս բոլոր այն հրամանների եւ որոշումների, որոնք իջեցվել են կառավարության եւ ձկնային տնտեսության նախարարության կողմից եւ առնչվում են այն նավաստիներին, որոնք հարգում են ավանդույթները»,- ահա այսպիսին է եղել գրության բովանդակությունը։ Ըստ ամենայնի այն առնչվում է այսպես ասած «չոր օրենքին», որը սկսվել էր ԽՍՀՄ-ում 1985 թվականին՝ Գորբաչեւի իշխանության գալուց անմիջապես հետո։ Նամակը գրվել է մոտավորապես 1990 թվականին։