Ռուսաստանն ուզում է, որ Ուկրաինան մնա իր ազդեցության գոտում 

Ռուսաստանն ուզում է, որ Ուկրաինան մնա իր ազդեցության գոտում 

Washington Post պարբերականը գրում է, որ Ռուսաստանը նախկինի նման շարունակում է ձգտել, որպեսզի Ուկրաինայում պահպանվի իր ազդեցությունը։ Նման եզրահանգման, ըստ պարբերականի, հանգել են ամերիկյան հատուկ ծառայությունները, վերլուծելով Կրեմլի կեցվածքն ու գործողությունները։

«Չեմ հավատում, որ հրադադարը կամ հաշտությունը վերջ կդնի այս պատմությանը։ Սա նոր առճակատում է լինելու Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ»,- պարբերականի հետ զրույցում ասել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Յուջին Ռումերը։ Մեկ այլ ամերիկացի հետախույզ՝ Էրիկ Չարամելան էլ կարծում է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ունեն լավ հնարավորություն իրենց հաղթաթղթերը խաղարկելու համար։ «Այն բանի համար, որ Պուտինը դադարեցնի պայքարը, նա պետք է մտածի, որ հաղթել է։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ նա իրոք հաղթում է»,- նկատել է Չարամելան։