Փլուզում Գոգոլի փողոցում

Փլուզում Գոգոլի փողոցում

Մայիսի 25-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի մոտակայքում մայթեզրը (մոտ 1,5 մ) սահել է դեպի շինհրապարակի փոսը․ ճանապարհը երթևեկելի է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում, փորվել է փոսորակ․ հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում։

Փրկարաները սահմանազատել են տարածքը։