Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից

Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այլևս մտադիր չէ մասնակցել իր երկրի քաղաքական կյանքին։ Այդ մասին հայտարարել է Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, իսկ համապատասխան գրառումը հրապարակվել է նախկին նախագահի ֆեյսբուքյան էջում։

Վրաստանում ազատազրկված Սաակաշվիլիի մայրը նշել է, որ որդին «վրացական իշխանություններին» չի մեղադրում իր հնարավոր թունավորման մեջ», ինչի մասին ավելի վաղ խոսել էին քաղաքական գործչի փաստաբանները։

Ավելի վաղ, Թբիլիսյան Empathy բժշկակական կենտրոնը հրապարակել է Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որն իրականացրել են տասը տեղացի և վեց արտասահմանցի մասնագետներ։ 

Նրանց եզրակացությամբ, Վրաստանի նախկին նախագահին անհրաժեշտ է բուժում ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում, քանի որ առկա է կոմայի կամ մահվան վտանգ։