Ռիհանայի երկրպագուն փորձել է ամուսնության առաջարկ անել նրան, սակայն ձերբակալվել է (լուսանկար)

Ռիհանայի երկրպագուն փորձել է ամուսնության առաջարկ անել նրան, սակայն ձերբակալվել է (լուսանկար)

Երգչուհի Ռիհանան երկրպագուի հետապնդման զոհ է դարձել։

Երեկ անհայտ տղամարդը երգչուհու տան մոտ է եկել՝ ամուսնության առաջարկություն անելու։ Դրա համար նա Հարավային Կարոլինայից հասել է Լոս Անջելես։ Երբ նա մոտեցել է աստղի առանձնատանը Բևերլի Հիլզում, անվտանգության աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Ըստ արևմտյան TMZ պարբերականի՝ երկրպագուին ձեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել պարեկային մեքենան։ Արդյունքում նրան հետ են ուղարկել տուն՝ պահանջելով չվերադառնալ։

Անցած տարվա գարնանը Ռիհանան լույս աշխարհ բերեց իր առաջնեկին։ Երեխայի հայրը ռեփեր A$AP Rocky-ն է։ Այս լուրը մեծ աղմուկ բարձրացրեց։Այժմ նա հղի է երկրորդ երեխայով։