Ալիեւների ընտանիքը հայտնվում է նոր սկանդալի կենտրոնում կամ «Բաքվի լվացքատուն-2»

Ալիեւների ընտանիքը հայտնվում է նոր սկանդալի կենտրոնում կամ «Բաքվի լվացքատուն-2»

Իսրայելական Aerospace Industries ընկերությունը 155 միլիոն դոլար է վճարել երկու ընկերությունների, որոնք կապված են Ադրբեջանում փողերի լվացման սկանդալի հետ։ Բանկային փաստաթղթերի արտահոսքի արդյունքում պարզվել է, որ պետական ռազմարդյունաբերական հսկան երկու ընկերությունների վճարումներ է կատարել, որոնք կասկածվում են Ադրբեջանի կառավարության համար փողերի լրացում իրականացնելու մեջ։ Փոխանցումները սկսվել են մի քանի ամիս անց այն բանից, ինչ ադրբեջանական վարչակարգը գործարք է կնքել իսրայելական ընկերության հետ 1,6 միլիարդ դոլարի զենք զինամթերքի եւ սպառազինությունների մատակարարման համար։ Փոխանցումները կատարվել են 2012-14 թթ։ Այս պատմությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տրամադրության տակ հայտնվել են հազարավոր բանկային փաստաթղթեր։ Հիշեցնենք, որ այդ գործարքը Ադրբեջանի խոշորագույն ռազմական գործարքների է հանդիսանում։ Հետաքննության արդյունքում իրավիճակին ծանոթ մի աղբյուր նշել է, որ որքան ինքը տեղյակ է նման միջնորդավճարներ գործարքը չի նախատեսել։ Իսրայելական ռազմարդյունաբերական Aerospace Industries ընկերությունը լակոնիկ կերպով պատասխանել է, որ աշխատում է օրենքի տառի խստիվ պահպանությամբ եւ իր կոմերցիոն գործունեության մասին տեղեկություններ չի տրամադրում ավելին, քան նախատեսված է օրենքով։