Բա նա կրակող տղա՞ է, որ շառով եք տալիս, թե կրակ է բացել․․․

Մինչ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն հաղորդագրության հետևից է տալիս, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, մեր ժողովուրդը արմանք- զարմանք է կտրում։ Որ կրակ բացող լինեին, էս օրին կլինեի՞նք։ Առանց մի կրակոցի զորքերը հետ քաշեցին և ձեզ նվիրեցին մեր սուվերեն տարածքները, «էստի համեցեք» արին։ Լավ, դուք չե՞ք տեսնում, որ այս իշխանության կռիվը հայ ժողովրդի հետ է, ուժը միայն նրա վրա է պատում, միայն մեզ վրա է կրակ բացում։ Մեր ոչ բարով իշխանությունը կրակ է բացում ու հատիկ առ հատիկ հողամասեր է վերցնում, որ էլի ձեզ տա՜, ձեզ՜․․․ Լավ, դուք խիղճ ունե՞ք։
Գոնե մի բան ճիշտ գրեք, մեր իշխանությունը կրակ է բացում խեղջ ու կրակ թոշակառուների, շարքային քաղաքացիների վրա՝ հարկափամփուշտներով ու գույքանռնակներով։ Աղբահանությունն ի՞նչ է, տարածքով է հարկում, տարածքո՜վ․․․ Մեր իշխանությունը ձեզ հետ լիակատար համաձայնության մեջ է, հիշեք , թե ի՜նչ ժպիտով էր գրկել Էրդողանի գիրքը ու հայացքով ո՜նց էր փայփայում, թղթից չլիներ, կըմբոխշներ․․․ Ալիևի մոտ ո՜նց էր հեզացել, հիշու՞մ եք նկարը, միայն մեզ վրա է «ասլան կտրում» ։ Մեր իշխանությունը մեզ այնպե՜ս է քամում, ինչպես դուք կերազեիք քամել․․․ Այդքանից հետո ո՞նց է լեզուներդ գալիս, որ ասում եք, թե Ադրբեջանի վրա կրակել է․․․ Բա նա կրակող տղա՞ է, որ շառով եք տալիս, թե կրակ է բացել․․․ Դուք էլ լավ գիտեք, որ բոլորը նրա հրամանով է կատարվում։ Դուք նրա բերանի գոլը չգիտե՞ք․․․ Մեծերն ասում են, երբ մարդու «ատամները հաշվում են» , նա էլ ոչ մի բան չի կարողանում անել։ Դուք ատամները հաշվել եք։ Հիմա ու՞մ եք ուզում համոզել, որ նա «կրակող տղա է»։ էլ ի՞նչ նուբար է մտքներովդ անցել․․․
Կարծիքներ