Financial Times-ը տարվա մարդ է ճանաչել Զելենսկուն

Financial Times-ը տարվա մարդ է ճանաչել Զելենսկուն

Բրիտանական Financial Times թերթը տարվա մարդ է ճանաչել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ «Շատ ուկրաինացիներ մինչ փետրվարյան ներխուժումը նրան համարում էին ծաղրածու և դիլետանտ, ով ի զորու չէ ընդունել բարձր պաշտոնի մարտահրավերը, սակայն 44-ամյա Զելենսկին իր անհավատալի առաջնորդության և տոկունության շնորհիվ կարողացավ զբաղեցնել իր արժանի տեղը պատմության մեջ»,- գրում է FT-ն։

Ուկրաինան զարմացրել է ողջ աշխարհին՝ ետ մղելով հարձակումը Կիևի վրա և հակահարձակում իրականացնելով Դոնբասում, նշում է թերթը։ Այն ետ է գրավել ռուսական զորքերի կողմից գրավված տարածքի կեսը, իսկ այժմ՝ ձմռան սկսվելուն պես, ուկրաինացի զինվորականները շարժվում են դեպի հարավ և արևելք՝ ազատագրելու ամբողջ օկուպացված տարածքը, այդ թվում՝ Դոնբասը և Ղրիմը։
«Զելենսկին նաև դարձել է ռուսական ագրեսիայի դեմ պայքարում ուկրաինացի ժողովրդի խիզախության և տոկունության մարմնավորումը։ Հենց այդ պատճառով էլ Financial Times-ը Զելենսկուն ճանաչել է տարվա մարդ»,- եզրափակում է բրիտանական հայտնի պարբերականը։