Ապրիլի 10-ը՝ պատմության մեջ․ «Տիտանիկը» բաց ծով դուրս եկավ․ այսօր է եղել նաև Մարաղայի կոտորածը

Ապրիլի 10-ը՝ պատմության մեջ․ «Տիտանիկը» բաց ծով դուրս եկավ․ այսօր է եղել նաև Մարաղայի կոտորածը

Ապրիլի 10-ը պատմության մեջ նշանակավորվել է մի քանի պատմական իրադարձություններով։1710թ․ապրիլի տասին աշխարհում առաջին անգամ ընդունվել է հեղինակային իրավունքի մասին օրենք՝ «Թագուհի Աննայի ստատուտը»։

1722-ի ապրիլի տասին Պետրոս Առաջինն ընդունեց եղանակին կանոնավոր հետևելու մասին հրամանագիր։

1912թ․ բրիտանական «Տիտանիկը» Սաությեմպթոնյան նավահանգստից դուրս եկավ բաց ծով՝ իրականացնելով իր առաջին և վերջին նավարկությունը։
1938 թ․ Ավստրիան անցակցված հանրաքվեի 99,7 % տոկոսով ձայներով միացավ Գերմանիային։
1941 թ․ ապրիլի տասին Խորվաթիան հռչակել է իր անկախությունը։
1944 թ․ այս օրը Օդեսան ազատագրվել է գերմանական օկուպացիայից։
1963թ․ խորտակվեց ամերիկյան ստորջրյա «Թրեշեր» նավը, զոհվեց ողջ 129 հոգանոց անձնակազմը։
1972թ․ այս օրը տորագրվեց Բեկտերելոգիական զենքի արգելքի մասին միջազգային կոնվենցիան։
2010 թ․ այս օրը Սմոլենսկի մոտ վթարվեց Ту-154 ինքաթիռը, որում էին գտնվում նաև Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և բազում բարձրաստիճան պաշտոնյաներ։ Զոհվեց 96 մարդ։
Իսկ նույն թվականի նույն օրը Կամչատկայում լավան ծածկեց գերմանացի զբոսաշրջիկներով ուղղաթիռը,18 ուղևորներից 10-ը զոհվեցին։
2016թ․ Հնդկաստանի Փարավուր տաճարում հրդեհը խլեց 110 մարդու կյանք, ևս 350 -ըստացան այրվածքներ և վնասվածքներ։
2019թ.-ի այս օրը աշխարհը տեսավ սև անցքի լուսանկարը։

Հայերի համար՝ նաև ողբերգական․1992թ Լեռնային Ղարաբաղի հյուսիսում Միրբաշիրի շրջանի (Թարթառի շրջան) հարևանությամբ տեղի ունեցավ Մարաղայի կոտորածը։1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները՝ այրված կամ աչքերը հանված։

«Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել»,-պատմել էր ականատեսը։