Ինչո՞ւ են շուռ տալիս ու փչացնում «Սանիթեքի» աղբամանները

Ինչո՞ւ են շուռ տալիս ու փչացնում «Սանիթեքի» աղբամանները

Երևանի քաղաքապետարանը շարունակում է հետևողականորեն խափանել «Սանիթեք» ընկերության աշխատանքը, որ չկարողանա աղբը հավաքել: Հայկ Մարությանի ցուցումով «Սանիթեքի» վեց մեքենա ՊԵԿ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելուց հետո հիմա էլ անցել են «Սանիթեքին» պատկանող աղբամանները ոչնչացնելուն:

Մեզ ասացին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նոր աղբամանները տեղադրելիս ձեռքի հետ էլ շուռ են տալիս «Սանիթեքի» աղբամանները, որ դրանք չաշխատեն: Դրա վառ օրինակը այս լուսանկարն է: Այսպիսի պատկերի կարելի է հանդիպել գրեթե ամբողջ «Շենգավիթ» համայնքում:

Ինչպես մենք տեղեկացանք «Սանիթեքից», քաղաքապետարանի աշխատակիցները շուռ տված աղբամանները հետո գալիս հավաքում ու տանում են անհայտ ուղղությամբ։ Անգամ «Սանիթեքը»՝ սեփականատերը չգիտի, թե ուր են տանում իր սեփականությունը։