Արցախում երկրորդ փուլն անխուսափելի է դառնում

Արցախում երկրորդ փուլն անխուսափելի է դառնում

Չնայած երեկ կեսգիշերին նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի թիմն արդեն տոնում էր թեկնածուի հաղթանակը, սակայն Ստեփանակերտի ձայների հաշվարկի արդյունքում հետաքրքիր իրավիճակ է արձանագրվել: Սպասվում է, որ կեսօրին արդեն պաշտոնապես կհայտնեն նախնական արդյունքները, բայց մեզ հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի ձայների հաշվարկի արդյունքում Արայիկ Հարությունյանն ակնհայտորեն հետ է մնացել Մասիս Մայիլյանից եւ ըստ նախնական տեղեկատվության, մասնավորապես, թեկնածուների շտաբերից ստացած ցուցանիշներով  նա «50+» չի հավաքում:

Այսպիսով՝ նախնական պատկերն այսպիսին է՝ Արայիկ Հարությունյանը ստացել է մոտ 37 հազար քվե, Մասիս Մայիլյանը՝ 24 հազար, Վիտալի Բալասանյանը մոտ 12 հազար, մասնակիցների թիվը՝ 76400: