Փաշինյանի կառավարությունը ամեն ինչ արեց, որ Արցախյան հիմնախնդիրը տեղափոխվի Արևմուտք-Ռուսաստան առճակատման գոտի

Փաշինյանի կառավարությունը ամեն ինչ արեց, որ Արցախյան հիմնախնդիրը տեղափոխվի Արևմուտք-Ռուսաստան առճակատման գոտի

Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամեն ինչ արեց,որպեսզի Արցախյան հիմնախնդիրը տեղափոխի Արևմուտք-Ռուսաստան առճակատման գոտի։ Այդ ամենին գումարած ունենալով թուրքամետ մտածելակերպ`ողջ բանակցային գործընթացը տարան ադրբեջանին ձեռնտու օրակարգով։ Ի պատասխան վերջին իրադարձություններին Արցախում կա հստակ տեսակետ,այն է`Արցախը չպետք է լինի ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը իր հողում անկախ ապրելու իրավունքը հաստատել է`երեք պատերազմներում հերոսաբար պաշտպանելով այն։ Արցախի ազգաբնակչությունը կտրականապես դեմ է ադրբեջանցիների հետ համատեղ բնակեցմանը։ Արցախում անհնար է այդպիսի իրավիճակը,քանի որ առկա է էթնիկական անհամատեղելիություն։
Այսօր ՀՀ-ում մեր քույրերը և եղբայրները դուրս են եկել պայքարելու Արցախը հայկական պահելու համար`ուստի պետք է ոտքի կանգնի ողջ հայ ազգը»։