Աղմկահարույց նախագիծը չընդունվեց

Աղմկահարույց նախագիծը չընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերը։ Հիշեցնենք, որ այս փաթեթով նախատեսվում էր նորագույն տեխնոլոգիաների միջոցով պայքար մղել կորոնավիրուսի դեմ։

Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, ներառյալ անկախ պատգամավոր, նախագծին դեմ ելույթ ունեցող Արման Բաբաջանյանը: Նախագծի ընդունմանը պետք էր 67 ձայն։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը։