Արևմտյան Հայաստանում հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր․ Նաիրի Հոխիկյան

Արևմտյան Հայաստանում հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքյան իր էջում  գրում է

«Կորոնավիրուսը հասավ Հայաստանի սահմանին նաև Թուրքիայի կողմից։ 27.02.2020թ. առավոտյան Վան քաղաքից ճշտված տվյալներ ստացա, որ Արևմտյան Հայաստանի մի քանի բնակավայրերում հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, մասնավորապես՝

Վան քաղաքի հիվանդանոցում հոսպիտալացվել է 5 մարդ,
Էրզրումում՝ 13 մարդ,
Մուշում՝ 2 մարդ,
Իգդիրում՝ 9 մարդ,
Անթալիայում՝ 1 մարդ,
Ստամբուլում՝ 182 մարդ։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ 2 հիվանդ մահացել է։

Այս տեղեկությունը դեռևս փորձում է թաքցնել պաշտոնական Անկարան, սակայն դա երկար ժամանակ դժվար կլինի պահել։ Ամեն դեպքում, կարևոր է, որ Արևմտյան Հայաստան և ընդհանրապես, Թուրքիա այցելություն կազմակերպող հայերը իմանան, թե իայս օրերին ժամանակավորապես ինչպիսի վտանգի կարող են ենթարկվել։

Հ.Գ. Նախապես ներողություն եմ խնդրում ինձ մտերիմ և նաև անծանոթ տուրօպերատորներից, բայց սա ազգային անվտանգության հարց է։ Սա խուճապի պատճառ չէ, սա լրացուցիչ զգոնություն է, և յուրաքանչյուրը պարտավոր է տեղյակ լինել իրեն սպառնացող վտանգների մասին»։