Նավթի գինը համաշխարհային շուկայում գերազանցել է 40 դոլարը

Նավթի գինը համաշխարհային շուկայում գերազանցել է 40 դոլարը

Լոնդոնյան բորսայում էտալոնային Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը թանկացել է 1,31 տոկոսով եւ կազմել 40,09 դոլար։ Նշենք, որ մարտի վեցից սկսած՝ սա առաջին դեպքն է, երբ նավթի գինը հատում է 40 դոլարի սահմանը։ WTI տեսակի նավթի մեկ բարելն էլ Նյու Յորքի բորսայում թանկացել է 2,66 տոկոսով եւ կազմել 37,57 դոլար։