Այլ

Ա՜խ, Թամա՜ր․․․

Ա՜խ, Թամա՜ր․․․

Հետաքրքիր հարցեր է բարձրացնում ընթերցողը։ Երեկ հարցնում են՝ ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ ՔՊ-ականներն ինչու՞ են հարց տալիս Նիկոլ Փաշինյանին։ Անմիջապես աչքիս առաջ հառնեց Լուլուի՝ սիրատոչոր ու կարոտաբաղձ հայացքով մեծարգոյին ուղղված հարցերը։ Այնպես է տիկինը  լսում մեծարգոյի պատասխանը, ասես նրա բերանից թռած ամեն բառը պիտի օդում բռնի, որ հոդս չցնդի։ Ես մեկին օրինակ բերեցի, բայց խոսքը ՔՊ-ական բոլոր պատգամավորներին է վերաբերվում։ Հարց տվողը պատասխանն էլ գիտի։ Պարզապես հարց է տալիս, որ այդ պատասխանը լսեն ուրիշները և հասկանան, որ ՔՊ-ն զբաղված է կրթական, տնտեսական, շինարարական բարդ խնդիրներով։

Հարց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը անուղղակիորեն փիառվի։ Սա է ողջ նպատակը։ Ազգային ժողովը դեռ սահմանափակ թվով մարդկանց համար  ընկալվում է որպես պետական կառույց և մարդիկ լսելով Փաշինյանի խոսքերը, մտածում են՝ արա դե պետություն ա էլի, ինքնիշխան պետություն, մարդը աշխատում է․․․ Տեսեք դպրոց է վերանորոգում, ասֆալտ է անում, խաղաղությունն էլ մեղրի պես ծորում է։ Այդ ֆոնի վրա երբ մեկը երկրի անվտանգությունից է խոսում ու մի քիչ բորբոքված, Փաշինյանը թվում է մի բարի հրեշտակ, որին թույլ չեն տալիս, որ աշխատի։ Ժողովուրդ, ուշքի՜ արի, ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի թատրոնն է․․․ Դրա համար էլ բոլոր թատրոնները փակում, մենաշնորհով է աշխատում։ Մի փոքրիկ դրվագ կբերեմ, թե ոնց է մարդու ուղեղի վրա ազդում պետական կառույց կոչվածը․

Իսահակյանը հիվանդ էր ու ժամ առ ժամ լուրեր էին տարածվում, թե մահացել է։
Մեկը՝  պարզելու համար զանգում է Իսահակյանի բնակարան։ Հեռախոսը վերցնում է Վարպետը։
-Վարպետ դու՞ք եք, զարմացած ու շփոթված հարցնում է նա։
-Ես եմ, -պատասխանում է Իսահակյանը։
-Բա ասում էին․․․
-Ի՞նչ, որ մեռե՞լ եմ։ Որտե՞ղ էին ասում։
Մարդը տալիս է մի հեղինակավոր հիմնարկի անուն։
-Հա, -ասում է Իսահակյանը,-Եթե իրենք են ասում, ուրեմն ճիշտ է։
Հիմա այդ հեղինակավոր կազմակերպությունը, հիմնարկը, կառույցը  կոնկրետ դեպքում ազգային ժողովն է։ Իսահակյանը լավ գիտեր, որ մի բան պետական կառույցն է ասում, ժողովուրդը հավատալու է․ ուրիշ ձև չկա։

Փաշինյանը պարզապես մոռացել է, որ պետական կառույց հասկացություն այսօր չի թողել։ Մի բան, որ պետական մակարդակով է ասվում, մարդիկ էլ չեն հավատում։ Լուլուն կամ մի ուրիշ Քպ-ական, երբ նրան հարց է տալիս, մարդկանց մոտ Ա՜խթամար բեմադրությունն է հիշեցնում․․․ Կործանարար է, երբ պետությունը, պետական կառույցները  թատրոնի են վերածվում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image