Թուրքիայի քրդերի առաջնորդը կոչ է արել քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին 

Թուրքիայի քրդերի առաջնորդը կոչ է արել քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին 

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկել Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։
«Մենք Թուրքիային խոստանում ենք խաղաղություն և բարգավաճում։
Մենք դիմում ենք ձեզ, ընկերներ: Այս ձեռքը օդում մի թողեք, եղբայրներս։ Քվեարկեք Քըլըչդարօղլուի օգտին, թող Թուրքիան ազատ շնչի»,- ասել է Դեմիրթաշը։

Միաժամանակ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ասել է, որ եթե Քըլըչդարօղլուն հաղթի Թուրքիայի նախագահական ընտրություններում, մտադիր է գործընկերային հարաբերություններ պահպանել Ռուսաստանի, ինչպես նաև բոլոր հարևանների հետ։