Ձախողվել ենք․ Զատուլինի սկանդալային հայտարարությունը

Ձախողվել ենք․ Զատուլինի սկանդալային հայտարարությունը

Ռուսաստանը չկարողացավ հասնել Ուկրաինայի ներխուժման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած նպատակներից որևէ մեկին։

Նման հայտարարություն է արել ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Պաշտոնապես հայտարարվեց, որ Ռուսաստանը պատրաստվում է հասնել «Ուկրաինայի ապառազմականացմանը, ապաազգայնացմանը և չեզոքությանը», ինչպես նաև «պաշտպանել» ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին, հիշեցրել է պատգամավորը։

«Այս կետերից ո՞ր դեպքում մենք արդյունքի հասանք։ Ոչ մի։ Ավելի՛ն, դրանցից մի քանիսը դադարել են որեւէ նշանակություն ունենալ։ Օրինակ՝ Ուկրաինայի չեզոքությունը։ Ո՞րն է այս պահանջի իմաստը: Այս պահին ոչ մի»,- Զատուլինի խոսքերը մեջբերում է moscowtimes.ru-ն։

Պատգամավորի կարծիքով, Արևմուտքի ներկայիս աջակցության պայմաններում Ռուսաստանը չի կարողանա տիրանալ Ուկրաինային, որպեսզի ինչ-որ բան ձեռնարկի դրա դեմ։