Հասարակություն

Դու ընդհանրապես ամոթ ունե՞ս. դիմեցին Պապիկյանին

Դու ընդհանրապես ամոթ ունե՞ս. դիմեցին Պապիկյանին

Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների զնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ:

Ծնողները պնդում են՝ այն, ինչ հանրությանն է ներկայացվում, չի համապատասխանում իրականությանը,իսկ դեպքի իրական հանգամանքերը պարզելու համար մինչև վերջ գնալու են:

«Պաշտպանության նախարարը ինչի համար մինչև հիմա հրաժարական չի տվել: Դու ամոթ ունե՞ս: Եթե գոնե մի փոքր մարդասիրական բան ունի մեջը, գոնե հիմա պիտի հեռանա: Մենք 18 տարի երեխա ենք պահել, որ մեր երեխեքին մոխրացած հետ հանձնե՞ն: Ես նախարարությունից պահնջում եմ, որ իմ երեխուն ինձ տան այնպես, ինչպես ես տվել եմ ծառայության: Եթե չէ, ուրեմն իրենք թող մոխրանան»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image