«Հավերժ երիտասարդ» վաթսունամյա կինը բացահայտել է իր գրավչության գաղտնիքը

«Հավերժ երիտասարդ» վաթսունամյա կինը բացահայտել է իր գրավչության գաղտնիքը

«Հավերժ երիտասարդ» բրիտանուհին, ով ապրում է Սունթենդ-օն-Սիում, Էսեքսի կոմսությունում, բացահայտել է իր գեղեկության եւ երիտասարդ մնալու գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Դայան Գարները արդեն վաթսուն տարեկան է, ունի երեք որդի եւ երկու թոռնուհի։ Նա երբեք չի դիմել կնճիռների հարթեցում կամ բոտեքս անելու, իսկ մաշկի խնամքի համար օգտագործում է բյուջետային միջոցներ։

Դայանան խոստովանում է, որ թանկարժեք կրեմներ էլ է փորձել, սակայն ցանկալի արդյունք դրանք չեն տալիս։ «Հավերժ երիտասարդ» կինը հետեւում է նաեւ իր մազերի որակին, հատկապես մազերի արմատների խնամքին։ 15 տարի առաջ կատարել է կրծքի մեծացման վիրահատություն, ինչը բարձրացրել է նրա ինքնագնահատականը։ Կազմվածքը պահպանելու համար նա շաբաթական չորս անգամ զբաղվում է յոգայով, այցելում մարզասրահ։ Դայանան նույնիսկ ընկեր ունի, սակայն նրանք նախընտրում են առանձին ապրել, եւ հանդիպել դրսում՝ միայն հանգստյան օրերին։ Պատճառը կնոջ անկախ լինելու ցանկությունն է։