Թուրքիան Իդլիբում ստեղծված իրավիճակը կքննարկի Թրամփի, Մերկելի, Մակրոնի եւ Ջոնսոնի հետ

Թուրքիան Իդլիբում ստեղծված իրավիճակը կքննարկի Թրամփի, Մերկելի, Մակրոնի եւ Ջոնսոնի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույցներ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ Նշենք, որ այսօր նաեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։