Խելո՛ք մնացեք․ Ռուսաստանը՝ Մոլդովային

Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Մոլդովան միանա ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների որոշումներին։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն հայտարարել էր, որ Քիշնևը ծրագրում է մոտ ապագայում միանալ լրացուցիչ սահմանափակող միջոցներին, որոնք ԵՄ-ն սահմանել է Ռուսաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ։
«Ինչպես գիտեք, ժամանակին ԵՄ-ի այս քայլերն արժանացան մեր համարժեք պատասխանին: Եթե և երբ պաշտոնական Քիշնևը միանա այդ սահմանափակումներին, մենք ստիպված կլինենք համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկել մոլդովական կողմի նկատմամբ:
Կցանկանայի ընդգծել, որ դա մեր ընտրությունը չի լինի, դա կլինի պատասխան ոչ բարեկամական քայլերին»,- ասել է Զախարովան։
Կարծիքներ