Ֆրանսիայի վարչապետը հրաժարականի ցանկություն է հայտնել

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ ղեկավարելու է նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության նախընտրական քարոզարշավը Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններում:
«Ես կղեկավարեմ այս արշավը որպես մեծամասնության ղեկավար, վարչապետ», - ասել է Ատալը TF1 հեռուստատեսության եթերում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ վարչապետը կիրակի օրը կառավարության նիստի ժամանակ խնդրել է Մակրոնին ընդունել իր հրաժարականը՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Մակրոնի կուսակցության ձախողումից հետո։
Մակրոնը դա չի ընդունել՝ նշելով, որ վարչապետը լավագույն թեկնածուն է նախագահի ճամբարի նախընտրական արշավը ղեկավարելու համար։
Կիրակի օրը՝ հունիսի 9-ին, Ֆրանսիայում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում «Ազգային Միավորում» կուսակցությունն ավելի քան կրկնակի առավել ձայն է ստացել նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների կոալիցիայից՝ հավաքելով ձայների 31,36 տոկոսը։
Դրանից հետո Մակրոնը հայտարարեց Ազգային ժողովը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին անցկացնելու մասին։
Նշվում էր, որ Մակրոնը նաև հրաժարականի մտադրություն է ունեցել, սակայն նախագահը երեկ անձամբ հերքեց այդ մասին լուրերը:
Կարծիքներ