Փաշինյանի համար դա գոտկատեղից ներքև հարված է եղել

Փաշինյանի համար դա գոտկատեղից ներքև հարված է եղել

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր հայտարարել էր, որ Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրից ռուս սահմանապահները հեռացել են, և որ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է Ադրբեջանի գրոհը Հայաստանի վրա:

Պ․ Սևակի վարչական ղեկավարը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց ռուս սահմանապահների հեռանալը՝ ընդ որում դա տեղի է ունեցել երկու կամ երեք ամիս առաջ:

Ադրբեջանի կողմից նման սցենարի հավանականության մասին «Հրապարակի» հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից նման քայլի վտանգը միշտ էլ կա, քանի որ հենց Ադրբեջանի նախագահն է պարբերաբար հայտարարում , որ Հայաստանը դա իրենց պատմական հարենիքի մի մասն է:

«Հիմա Ալիևի ասածները ընդունենք այն տեսանկյունից, որ ոչ թե դա իրականությանը մոտ կամ հեռու է, որովհետև Ադրբեջան պետությունը և այդ ազգը հարյուր տարի առաջ է ստեղծվել։ Ազարի ազգ եղել է և հիմա էլ կա, իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, թրքախոս, շիա- մահմեդական: Ադրբեջանի նախագահն ինչո՞ւ է կեղծիք տարածում, ոչ թե որովհետև մանկական հիվանդություն ունի՝ ստախոսությամբ է տառապում, ինչպես Փաշինյան Նիկոլը, այս մարդու ամբողջ էությունը ստությունն ու կեղծիքն է, իր հայրն էլ ստության հայրն է: Ալիևը ասում է, որովհետև հող է նախապատրաստում իր բանակի զինծառայողի մարտական հոգին առավելագույնը բարձրացնելու համար: Որովհետև, երբ զինծառայողը գնում է օտարինը գրավելու, գրավելու ժամանակ մարդը պատրաստ չի զոհաբերության՝ ամենաթանկ բանը՝ կյանքը զոհաբերելուն: Ազատագրողը, նույնիսկ եթե դա իրականությանը չի համապատասխանում, բայց իրեն բացատրել են , համոզել են, եթե դա համոզմունք է զինծառայողի, ամբողջ բանակի համար, որ դա իրենց պատմական հայրենիքն է, որ հայերը բարբարոս եկվորներ են, որ իրենց հոգևոր կառույցները կործանել են, այդ զինծառայողների մոտ մարտական ոգին առավելագույնն է, որովհետև ինքը սուրբ գործ է անում, ինքն ազատագրում է այն, ինչ օտարը օկուպացրել է: Ալիևը դրա համար է ասում․ իսկ ինչի է ասում, որովհետև վաղ թե ուշ Հայաստանը գրավելու, բռնակցելու ծրագիր կա»,-ասաց Նահապետյանը։

Ռազմական փորձագետը նկատում է սակայն, որ գրավելու ծրագրի պատվիրատում ոչ միայն Ալիևը չի, այլև նույնիսկ Էրդողանը չի, այլ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները: Նրանց ծրագրում են Հայաստանը վերածել տրանզիտ մի տարածքի՝ առանց պետական կազմավորումների և եթե անգամ պետական ինչ-որ միավոր լինի, ապա դա կլինի ու կամ տասը հազար քառակուսի կիլոմետրանոց մի տարածք, ինչպես օրինակ Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիան որոշեց, թե որքան պիտի լինի Հայաստանը: «Որովհետև բուն խնդիրն այս տարածքով մարդկանց, բեռների տեղափոխումն է հիմնական առումով, ոչ թե տեսական: Հիմնական առումով Իրաքից, Լիբիայից, Թուրքիայից և Թւորքիայով, Նախիջևանով, Հայաստանով, Ադրբեջանով դեպի կենտրոնական Ասիայի երկրներ կամ միջինասիական հանրապետություններ: Որտեղ հավաքական Արևմուտքը երկու հիմնական ուղղությամբ է հարվածելու՝ Ռուսաստան և Չինաստան, որովհետև Ղազախստանի արևելքում և Չինաստանի արևմուտքում բնակվում են ույղուրները, որոնք սուննի մահմեդական են, որոնք թրքախոս են և ըստ որոշ պատմական աղբյուրների թյուրքեր են, թյուրքական ցեղախմբի մի ճյուղ է, որ Ալթայից են դուրս եկել ժամանակին: Հիմա այս ամեն ինչը անելու համար պետք է կամ Հայաստանը մի տասը հազար քառակուսի կիլոմետր մնա, որ մեծ հաշվով իրենցից ոչինչ չի որոշելու կամ ընդհանրապես չպետք է գոյություն ունենա: Երբ Ղազարյանն ասում է, որ Փաշինյանը նախապատրաստում է Ադրբեջանի գրոհը Երևանի ուղղությամբ, այս ծրագիրը շատ վաղուց է՝ դա կոնկրետ այս տարածաշրջանում կառավարման իրավունքով վերապահված Մեծ Բրիտանիան է իրականցնում»,-նշեց ռազմական փորձագետը։ Այս ծրագրի իրականացման ճանապարհին Արդբեջանն ու Թուրքիան գործիք են, որոնք շահեկան վիճակում են հայտնվելու, քանի որ տարածքները իրենց են բռնակցվելու, սակայն տարածքի թիվ մեկ շահառուն, որպեսզի տարածքը օտարվի հայերից՝ դա Ադրբեջանն ու Թուրքիան չեն՝ վստահ է Նահապետյանը։ Նահապետյանը շեշտում է, որ Էդգար Ղազարյանը վտանգների մասին է բարձրաձայնում: Ինչ վերաբերվում է 17 մարտական հենակետերում, որտեղ 102 ռազմաբազայի մարտական հենակետերն էին կամ սահմանապահ զորքերը Հայաստանի կամ Ադրբեջանի շփման գծում, Փաշինյանը ՌԴ նախագահին ասել է, որ ռուսական ստորաբաժանումները պետք է դուրս գան: «Եթե հիշում եք, այդ ժամանակ Պեսկովը շատ տարօրինակ միտք արտահայտեց, ասելով, որ Փաշինյանը խնդրել է, որ Հայաստան-Իրան և Հայաստան-Թւորքիա սահմանից ռուսական զորքերը դուրս չգան: Դա արտառոց է գիտեք ինչի, որովհետև այդ սահմանապահ զորքերն այդտեղ գտնվում են միջպետական պայմանագրի համաձայն՝1992 թվական սեպտեմբերի 30: Այդ դեպքում Փաշինյանը ինչո՞ւ պիտի խնդրեր ՌԴ նախագահին. ամենայն հավանականությամբ Փաշինյանը երբ ասել է 17 հենակետերից ռուս զինվորականները դուրս գան՝ դա միջգերատեսչական պայամնագրի համաձայն են, ոչ թե միջպետական պայմանագրով: Ռուսաստանի նախագահն էլ ամենայն հավանականությամբ ի լրացումը Փաշինյանի, ասել է, եթե պետք է ՝Իրանի և Թուրքիայի սահմանից էլ կարող ենք դուրս գալ: Սա Փաշինյանին գոտկատեղից ներքև հարված է եղել, նա հանկարծակիի է եկել:Դրա համար այդ պահին փոխանակ հիշելու, որ այդ սահմանապահ զորքերը գտնվում են 1992 թվական սեպտեմբերի 30-ի միջպետական պայմանագրով, որի վերաբերյալ կարծում եմ, որ նույնիսկ ինքը չգիտեր: Որ իմանար, Ռուսաստանի նախագահին կասեր, որ այդտեղից դուրս գալու համար միջպետական պայմանագիր պետք է չեղարկվի: Կարևորը ինքը չգիտեր, որ այդ սահմանապահ զորքրեը գտնվում են այդտեղ միջպետական պայմանագրի համաձայն: Հիմա այդ չիմացությունը յուրահատուկ է ցանկացածին՝ այդ թվում նաև Փաշինյանին, հիմա, եթե մարդը վերջերս է իմացել, որ Հոլանդիան ու Նիդեռլանդները նույն երկիրն են, այդպես էլ է պատահում: Ու քանի որ ինքը դա չգիտեր, այդ պահին հանկարծակիի է եկել, մտածելով, որ Թուրքիայի և Իրանի սահմանից ռուս սահմանապահները դուրս կգան՝ խնդրել է, որ դուրս չգան»,-ասաց պահեստազորի գնդապետը:

Նահապետյանը հավելեց, որ Պեսկովը պատահաբար չէր նման հայտարարություն արել, և որ Փաշինյանի ու Պուտինի այդ խոսակցության ձայնագրությունը և տեսագրությունը կա, հակառակ պարագայում Փաշինյանը կշտապեր ժխտել դա: Հետևաբար, երբ ասում են, որ Արդբեջանը Երևանի կամ հայաստանի ուղղությամբ գրոհի է նախապատրաստվում, ռազմական փորձագետը նկատում է, որ աշխարհաքաղաքական ինչ-որ իրողությունների պայմաններում հնարավոր է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Ու պատճառաբանություն կարող է լինել այն, որ նոյեմբերի ինննի փաստաթղթի իններորդ կետը, որ պիտի ապաշրջափակեն կոմունիկացիաներն ու ճանապարհները՝ Հայաստանը չի անում, Ադրբեջանը պատրաստ է դա անել և խոսքն այստեղ խոսքը միջանցքի մասին չի: «Ինչո՞ւ Հայաստանը դա չի անում, որովհետև Հայաստանի առաջ Մեծ Բրիտանիան և Միացյալ նահանգները խնդիր են դրել, դեսպանները, նախկին և ներկա պետքարտուղարության տեղակալները, խնդիր են դրել, որ քանի դեռ այդ բացվող կամ ապաշրջափակվող ճանապարհների կամ կոմունիկացիաների վերահսկողությունը Ռուսաստանի գերակայությությունից դուրս չի եկել, քանի որ նոյեմբերի իննի պայմանագրում նշված է, որ վերահսկողությունն իրականացնելու է ռուսական կողմը, քանի այդ վերահսկողությունը կոչվածն ինչ-որ ձևով, իրավական առումով չենք կարողացել հանել՝ դրա համար այդ ճանապարհը չբացվի: Ադրբեջանն էլ վստահաբար ասելու է, ինչու Հայաստանը չի բացում, Հայաստանը իր պարտականությունները չի կատարում: Եթե տարածաշրջանը պայթի, իսկ մենք ոնց որ թե վառոդի տակառի վրա ենք, Իրան-Իսրայել պատերազմ եթե սկսվի, ե սչեմ բացառում, որ Ադրբեջանն այդ առիթը օգտագործի»,- ասում է Նահապետյանը: Ինչպես ասում են, ռուսների գլուխը Ուկրաինայով է խառը, Իրանը Իսրայելի հետ է պատերազմում, իսկ Արդբեջանն էլ ձեռքերը կտաքացնի այդ ամեն ինչի վրա՝ եզրափակում է Հայկ Նահապետյանը: