Ի՞նչ է ուզում այս խեղճ ու կրակ մարդուց
Այսօր Սամվել Շահրամանյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Նիստը դռնփակ է։ Հիշեցնեմ, որ Սամվել Շահրամանյանը 44-օրյա պատերազմի օրերին զբաղեցրել է Արցախի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած Արցախի նախագահական ընտրություններում Շահրամանյանը, որը եղել է միակ թեկնածուն, ընտրվել է Արցախի նախագահ և աշխատել է ընդամենը մի քանի օր։
Այս տարվա հունիս ամսին էլ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։ Նիստն անցկացվում էր դռնբաց։
Նախորդ նիստին Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթով պատերազմի հանգամանքների մասին։ Իսկ այդ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն իրենց հարցերն էին ուղղում վարչապետին։ Հանձնաժողովի անդամներին էլ լավ գիտեք, նույն ինքը փաշինյանն էին՝ տարբեր ազգանուններով։
Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը ու 44- օրյա պատերազմում իրեն գլխավոր հրամանատար էր հռչակել ու ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նրա վրա։ Ի պաշտոնե նա տեղյակ էր ռազմական բոլոր գործողություններին, գաղտնիքներին, ի լրումն դրա՝ կնոջը ևս ընդգրկել էր բունկերի գործընթացներին։ Այսինքն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նրան հնարավորություն է տվել , «երեսը պարզ անելու համար» ասել այն ամենը, ինչ իրեն ձեռք էր տալիս։ Դռնբաց նիստի միջոցով։ Դա հարցերի միջոցով տեղեկատվական զրույց էր և հետապնդում էր «ժողովրդի գլուխը լվանալու քայլ»։
Համեմատեք այս երկուսի՝ գործի առումով, պատասխանատվության չափը։ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի փաստաթուղթ, մինչև այժմ պարզ չէ նրա բանավոր պայմանավորվածությունները, որը ավարտվել է Արցախը վերջնականապես հանձնումով։ Նա է հայտարարել , որ Արցախը Ադրբեջան է և փաստացի Արցախը հանձնել Ադրբեջանին։ Հիմա հասկանալ է պետք՝ ի՞նչ է ուզում Փաշինյանը այս խեղճ ու կրակ մարդուց, որը ընդամենը 10 օր է նախագահի պաշտոնում աշխատել, իսկ իր հետ սինխրոն աշխատող նախագահին փակի տակ դրել։ Այս մարդը ի՞նչ կապ ունի Արցախը հանձնելու, 44- օրյա պատերազմի հետ։ Ինչու՞ թույլ չի տալիս դռնբաց դատական նիստով այդ մարդն ասի այն, ինչին սպասում են մարդիկ։ Գուցե հենց դրա՞ համար չի Ադրբեջանը ձերբակալել նրան, որ Փաշինյանը կարողանա կուժն ու կուլան նրա գլխին ջարդի։ Եթե հարցեր լինեին, որոնք կառնչվեին ազգային անվտանգությանը, թող քննվեր դռնփակ ռեժիմով։
Կարծիքներ