Պետական պաշտոնյաներին՝ նվազագույն աշխատավարձ

 Պետական պաշտոնյաներին՝ նվազագույն աշխատավարձ

 

Հայաստանն իմ տունն է,- վարչապետն էր ասում։ Տան մեջ եթե հացի խնդիր է առաջանում, Տան մեծը  մի կտոր հացը բաժանում են բոլորի մեջ։ 

Համաճարակը ուղտի պես չոքել է աշխարհի դռանը։ Մեր դուռն էլ է ծեծում, արդեն քացով է խփում։ Արտակարգ դրության մեջ արտակարգ քայլ  է պահանջվում, զոհողություն։ Մի կտոր հացը Տան մեծը պիտի կիսի բոլորի մեջ, ամբողջ աշխարհին ցույց տա, որ մի ընտանիք ենք, վտանգի առաջ միասին ենք կանգնում ու հաղթում։ Այլապես մեկուսացված շատ մարդիկ, հազարավոր բողոքներ են հասնում, քաղցած են տների մեջ, ցամաք հացի փող չունեն։ Ու իշխանությունը մինչև կրիայի քայլերով գրոշներ տա որոշ խմբերի, որը ստանալու համար հազար ենթակետ կա, տվածն էլ ի՜նչ է,  մարդիկ չեն դիմանա։ Էլի եմ գրել՝ պետական բոլոր պաշտոնյաները, աշխատողները համաճարակի երեք, չորս ամիսների ընթացքում պետք է բավարարվեն նվազագույն աշխատավարձով, պարգևավճարներ ստանալը պիտի հանցագործություն համարվի։ Նվազագույն աշխատավարձ, ոչ թե աշխատավարձի կեսը, պարգևատրություններն էլ հետը։ Լրիվ աշխատավարձ ու պարգևատրություն միայն վարակի առաջին գծում կանգնած, կյանք ու մահի կռիվ տվող   աշխատողներին։

Պատրա՞ստ է նոր իշխանությունը նման քայլի գնալու, ուրեմն դուրս կգանք այս վիճակից։

Հզոր ձեռք ու կամք է պետք։