ԱՄՆ եւ Չինաստանի հարաբերությունները դառնում են ավելի թշնամական․ Էնթոնի Բլինկեն

ԱՄՆ եւ Չինաստանի հարաբերությունները դառնում են ավելի թշնամական․ Էնթոնի Բլինկեն

ԱՄՆ նոր Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ամերիկա-չինական հարաբերությունները դառնում են ավելի թշնամական, սակայն այդուհանդերձ նա չի բացառել, որ երկու երկրների միջեւ կարող է լինել համագործակցություն։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները ամենից կարեւորն են աշխարհում, քանի որ այդ հարաբերություններից է կախված աշխարհում կյանքի ընթացքը։ Սակայն այդ հարաբերություններում ավելի հաճախ են առաջանում թշնամական ասպեկտներ, թեեւ կան նաեւ մրցակցային ասպեկտներ, եւ իհարկե կան հնարավորություններ համագործակցության համար։ Համագործակցության հնարավորությունները այն ոլորտներում են, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասել է Պետքարտուղար Բլինկենը։ Նա նաեւ ասել է, որ Չինաստանի հետ հարաբերություններում Բայդենի վարչակազմը գործելու է ուժի դիրքերից։