«Պուտինը ճաշին «կուտի» քեզ». Հարիսը՝ Թրամփին
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը ժամեր առաջ կայացած հեռուստաբանավեճի ժամանակ սպառնացել է իր հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է «ճաշին ուտել նրան»։
Նա նաև հարց է տվել, թե ինչու Թրամփը չի բացատրում ամերիկացիներին, թե որքան արագ է նա պատրաստ հանձնվել հանուն Պուտինի հետ բարեկամության:
«Ինչո՞ւ չեք ասում 800,000 ծագումով լեհ ամերիկացիներին՝ այստեղ՝ Փենսիլվանիայում, թե որքան արագ կզիջեք հանուն բարեհաճության և նրա, ինչն անվանում եք բարեկամություն Պուտինի հետ, որն, ի դեպ, ձեզ ճաշին կուտեր», - ասել է Հարիսը:
Դեմոկրատ թեկնածուն նշել է, որ եթե Թրամփը մնար նախագահ, Պուտինն արդեն «նստած կլիներ Կիևում»։
Կարծիքներ