Չարչյանին ազատ արձակելու համար առաջարկվում է գրավ. ընթանում է նիստ

Չարչյանին ազատ արձակելու համար առաջարկվում է գրավ. ընթանում է նիստ

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով Երեւանի ընդհանուր իավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում այսօր արտահերթ նիստ է հրավիրվել Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ:

Արմեն Չարչյանը գտնվում է հիվանդանոցում եւ նիստին չի ներկայացել:

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այս պահին ներկայացնում է միջնորդությունը` թվարկելով Չարչյանի մոտ առկա մի շարք հիվանդությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։

Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):