Հեծանվահրապարակի շահագործումը ցանկանում են մրցութային կարգո՞վ իրականացնել

Հեծանվահրապարակի շահագործումը ցանկանում են մրցութային կարգո՞վ իրականացնել

Արդեն մոտ մեկ ժամ է, ինչ Երևանի հեծանվահրապարակի աշխատակիցները գտնվում են քաղաքապետարանի շենքի դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում։

Տեղեկացրել էինք, որ հեծանվահրապարակի փոխտնօրենն այս պահին գտնվում է քաղաքապետարանի ներսում և զրուցում է քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ակցիայի մասնակիցները տեսախցիկների առաջ այդպես էլ չեն նշում՝ ակցիայի պատճառների մասին։ 

Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, բողոքի ակցիայի պատճառն այն է, որ հեծանվահրապարակն այս տարի ֆինանսավորում չի ստացել, բացի այդ քաղաքապետարանը պատրաստվում է ստեղծել պետական ոչ առևտրային կազմակերպություն, որն էլ պետք է շահագործի հեծանվահրապարակը։ Խոսվում է նաև, որ քաղաքապետարանը մտադիր է հրապարակի տարեկան շահագործումը մրցութային կարգով իրականացնել, այսինքն՝ պետք է յուրաքանչյուր տարվա համար մրցույթ հայտարարվի և հաղթողը հնարավորություն կունենա մեկ տարի շահագործել հեծանվահրապարակը։