5-ը մասնակի է կատարվել, 3-ը չի կատարվել ․ԱՆ կատարողականի վերլուծություն

5-ը մասնակի է կատարվել, 3-ը չի կատարվել ․ԱՆ կատարողականի վերլուծություն

Մեդմեդիա լրատվականն անդրադարձել է ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ գործունեության միջոցառումների ծրագիրի առողջապահության ոլորտի կատարողականին:

«Հանրության հանդեպ հաշվետվողականության մշակույթի ամրապնդման համար կարևոր է գնահատել ու լուսաբանել, թե առողջապահության նախարարը, լինելով սոցիալական ցանցերում ամենա ակտիվ պաշտոնյաներից մեկը, պարբերաբար նկարահանվելով սոցիալական գովազդներում, բազմիցս ճանապարհորդելով աշխարհով մեկ, հաճախ հանդես գալով զավեշտալի առաջարկություններով, որքանով է հասցնում կատարել կառավարության ծրագրից բխող իր անմիջական պարտականությունները»,-գրել է հոդվածագիրը։

Այսպիսով, առողջապահության նախարարության և կառավարության պաշտոնական կայքերի, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքի ուսումնասիրությամբ ստացվել է հետևյալ պատկերը։ Հոդվածի լույս տեսնելու օրվա դրությամբ, թվով 11 միջոցառումներից չի կատարվել 3-ը, 5-ը՝  ըստ  գնահատմամբ՝ կատարվել է մասնակի , իսկ ամբողջությամբ կատարվել է միայն 3-ը: 
 Կառավարության 2019-2023 թթ․ գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներից   2019 թվականին առողջապահության նախարարության կողմից  իրականացվելիք միջոցառումներից մի քանիսը։

Նպատակ 1․ Էլեկտրոնային առողջապահության hամակարգի ամբողջական ներդրում 
1Էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման տեսլականը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը։ Սրանից ակնկալվող արդյունքը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ամբողջական ներդրման ճանապարհային քարտեզի առկայություն։ Ըստ վերծության՝ կատարվել է կատարվել է մասնակի՝ որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, սակայն չի ընդունվել կառավարության կողմից 

Նպատակ 2․ Պայքար առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ 
Կատարվել է մասնակի՝ որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, սակայն չի ընդունվել կառավարության կողմից 

Նպատակ 3․ «Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը։ Ակնկալվող արդյունք՝միջոցառումների իրականացման ավարտին, մինչև 2023 թվականի ավարտը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշի նվազում 2,5%-ով, վաղ հայտնաբերման ցուցանիշի բարելավում` 5%-ով, 5 և 10 տարվա ապրելիության ցուցանիշների բարելավում` համապատասխանաբար 25%-ով և 10%-ով 
Կատարվել է մասնակի՝ որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, սակայն չի ընդունվել կառավարության կողմից։

Նպատակ 4․  Մարզային հիվանդանոցների արդիականացում 

Վայոց Ձորի մարզի նոր բժշկական կենտրոնի կառուցում և հագեցում բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով։ Ակնկալվող արդյունք՝ Ժամանակակից չափանիշներին համապատասխան արդիականացված բժշկական հաստատություն Վայոց Ձորի մարզում ։ Չի կատարվել, կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը չի հայտարարվել» Նույնը՝ Գեղարքունիքի մարզի նոր բժշկական կենտրոնի կառուցում և հագեցում բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով։ Չի կատարվել։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։