ՌԴ-ի հզորությունը կստիպի ԱՄՆ-ին և Կիևին գնալ բանակցությունների․ ամերիկացի սպա
Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները կստիպեն Վաշինգտոնին և Կիևին բանակցություններ վարել։ Այդ մասին ասել է Stephen Gardner YouTube-ի ալիքում ասել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դանիել Դևիսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ուկրաինայի զինված ուժերի վերջին հակահարձակումը ձախողվեց, և մյուսը, անշուշտ, չի հաջողվի, քանի որ ռուսական բանակն ավելի ուժեղ է դարձել, քան նախկինում էր, և նրանք ունեն արդյունաբերական հնարավորություններ՝ ավելի շատ (զենք-խմբ.) արտադրելու համար: ԱՄՆ-ին պետք է բանակցությունների միջոցով հասնել ինչ-որ կարգավորման»,- ասել է ռազմական փորձագետը:
Նրա կարծիքով՝ որքան էլ ԱՄՆ-ն գումար տա Ուկրաինային, դա Կիևին չի օգնի։
«Եվ սրանով պատերազմը չի ավարտվի: Մենք պետք է այլ բան անենք: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է […] պարզապես ասենք. «Մենք ձեզ միայն զենք ենք տալիս պաշտպանության համար: Մենք ձեզ ոչինչ չենք տա 2024 թվականին ինչ-որ նոր հարձակում սկսելու համար, որը չի աշխատի»,- ասել է փորձագետը։ Նա հավելել է, որ այդ ժամանակ Ուկրաինային կստիպեն բանակցել Ռուսաստանի հետ։
«Եվ հետո նրանք կարող են գալ ինչ-որ ռացիոնալ եզրակացության։ «Մենք կաջակցենք ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»: Ես կարծում եմ, որ մենք պետք է սա անմիջապես դուրս նետենք մեր բառապաշարից»,- եզրափակել է Դևիսը։
Կարծիքներ