Աշխատանքից ազատվել է «Թիվ 1 բորտի» հրամանատարը

Աշխատանքից ազատվել է «Թիվ 1 բորտի» հրամանատարը

Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել «Թիվ 1 բորտի» հրամանատարը՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը։

Նա, հիշեցնենք, քաղավիացիայի ոլորտում է աշխատում 1973 թվականից, և վերջին տարիներին, 2015-ից սկսած՝ երկրի թիվ մեկ բորտի հրամանատարն էր՝ ապահովելով Սերժ Սարգսյանի, ապա նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգ թռիչքները տարբեր երկրներ։ 

Քաղաքավիացիայի կոմիտեից խոստացան ճշտել տեղեկությունն ու ասել, թեպետ՝ մեր տեղեկությունը ստույգ է։